ԵՄ-ն պետք է Ուկրաինային խոստանա անդամակցության հեռանկար. Ֆյուլե


09:14 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրամիությունը պետք է Ուկրաինային առաջարկի անդամակցության հեռանկար՝ հայտարարել է Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մյունխենում անցկացված անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver առցանց պարբերականը:

«Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել Ուկրաինային և նախկին Խորհրդային Միության այլ երկրներին փոխակերպվել, ապա Ասոցացման համաձայնագիրը պետք է լինի մեր կողմից առաջին քայլը»,- ասել է եվրահանձնակատարը:

«Մենք չենք կարող օգնել այդ երկրներին՝ առանց կիրառելու ամենահզոր գործիքը՝ ընդլայնումը,- ասել է Ֆյուլեն:- Չի կարելի պարզապես առաջարկել նրանց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և ասել, որ այն նրանց երբեք չի տա ԵՄ անդամ դառնալու հնարավորություն: ԵՄ-ն պետք է ավելի վճռական լինի»: