09:06 , 3 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ցյուրիխում անցկացվող շախմատի սուպերմրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային: 4 խաղից հետո Արոնյանն ունի 6 միավոր (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Արոնյանը կխաղա Ֆաբիանո Կարուանայի դեմ:
Ի դեպ, խաղից հետո Արոնյանը հայտարարել է, որ հաղթանակը նիվրում է Շարլ Ազնավուրին, ում հետ հանդիպել էր Նակամուրայի հետ խաղից առաջ: