Տարօրինակ հիվանդությունը կանխում է ծերացումը


08:26 , 3 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Գաբի Ուիլյամսը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, որի պատճառով նա շատ ավելի փոքր տեսք ունի. 9 տարեկան աղջկա դիմագծերն ու մարմնի մասերը նման են մի քանի ամսական երեխայի դիմագծերի, գրում է Russia Today-ը:

Այս հազվադեպ հիվանդությամբ տառապող աղջիկը մի շարք հետազոտություններ է անցել: Հետազոտող բժիշկ Ռիչարդ Ուոլքերը նշում է, որ նման հիվանդության դեպք ողջ աշխարհում միայն մի քանի անգամ է գրանցվել: Այս հիվանդությունը դանդաղեցնում է մարմնի ծերացումը՝ ստիպելով մշտապես փոքր մնալ:

Վերջին երկու տարիների ընթացքում ուսումնասիրություններ կատարելով՝ բժիշկը եկել է այն եզրակացության, որ եթե կարողանան պարզել, թե որ գենն է օրգանիզմում հանգեցնում այս տեսակ խանգարման, կկարողանան կանգնեցնել հիվանդության զարգացումը:

Ըստ բժիշկների՝ այս հիվանդությունն ուղղորդվում է առողջական մի շարք այլ խանգարումներով: Հիվանդության զարգացման ընթացքում կարող է ի հայտ է գալ խլություն, քայլելու, ուտելու կամ խոսելու դժվարացում:

Հետազոտող բժիշկի խոսքով, սակայն, այս հիվանդությունը բնավ չի նշանակում, որ մարդը չի մահանալու. այդ հիվանդությունը տևում է մինչև կյանքի ավարտը: