Բաց նամակ ՀՔԾ պետ պարոն Շահինյանին. Շնորհակալությու՛ն, Դուք պատռեցիք քննիչի դիմակը


12:58 , 2 փետրվար, 2014

Kima  HmayakovnaԲաց նամակ ՀՔԾ պետ պարոն Շահինյանին.
Հարգելի պարոն Շահինյան: Չնայած նրան, որ չունեի ակնկալիքներ դրական պատասխանի, Դուք Ձեր մեծահոգությամբ ուրախություն պատճառեցիք մեզ, պատռելով քննիչի և նրան հովանավորողների դիմակը: Ձեր օպերատիվ գործունեության և խստապահանջության շնորհիվ Է. Հակոբյանը բացահայտեց Շենգավիթ համայնքի քննիչ՝ Լեռնիկ Ստեփանյանի արարքներից մեկը՝ տղայիս հեռախոսի հափշտակությունը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և քննիչ Է. Հակոբյանին: Եվ ավելի արդարացի կլիներ Ձեր կայացրած որոշումը՝ արդարությունը հաստատելու, եթե ամբոջ իրականությունը(ապրանքների յուրացումը, Նոր Նորքի ոստիկանների արարքները, վերջին բանսարկությունը...) նույնպես ամփոփվի Ձեր կողմից կայացրած որոշման մեջ: 
Միթե՞ Լ. Ստեփանյանի նման հացագործները իրավունք ունեն մեղադրական որոշումներ կայացնելու:
Եվ այսպիսի "օրինապահներն են" որոշում և խեղաթյուրում մարդկանց ճակատագրեր:
Հարգանքներով Կիմա Կակոյան

Այս թեմայով նախորդ գրառումը կարող եք կարդալ այստեղ