Ուկրաինան ԵՄ-ին կոչ է արել բանակցությունները Ռուսաստանի մասնակցությամբ անցկացնել


00:51 , 2 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինան պնդում է, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին մասնակցի նաև Ռուսաստանը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Այս հայտարարությունը Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում արել է Ուկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան: 

«Մենք ցանկանում ենք, որ սեղանի շուրջ ներկա լինի նաև Ռուսաստանի ներկայացուցիչը: Որովհետև Ռուսաստանն ի վիճակի է մի շարք խնդիրների վերաբերյալ խելամիտ դիրքորոշում ցուցաբերել, որոնք կարող են լուծվել միայն նրա ներկայության դեպքում: Այդ պատճառով էլ մենք կոչ ենք անում ԵՄ-ին աջակցել տեխնիկական բանակցությունների անցկացմանը»,- նշել է Կոժարան: