One Direction-ն աշխարհում ամենահայտնի խումբն է


00:29 , 2 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

One Direction խմբի տղաները շոու-բիզնեսում հայտնվել են բրիտանական X-Factor հեռուստաշոուի շնորհիվ: 2010-ին հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելը որոշեց, որ Նայլ Հորանը, Զեյն Մալիքը, Հարի Սթայլսը և Լուի Թոմլինսոնը հարմար թեկնածուներ են նոր երգչախումբ ստեղծելու համար: Նույն տարում էլ նա հիմնեց One Direction խումբը:

Գոյության 4 տարվա ընթացքում տղաները երկրպագուների հսկայական բանակ են ձեռք բերել և մի քանի անգամ հայտնվել հայտնի երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում: 2012-ի օգոստոսին խումբը վաճառել է 12 մլն ձայնագրություն, ինչը The Huffington Post-ին թույլ է տվել 2012-ը համարել One Direction-ի տարի:

Իսկ 2013-ին Ձայնագրման ինդուստրիայի միջազգային ֆեդերացիան One Direction-ը համարել է ամենահայտնի խումբն աշխարհում: