23:31 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները ոսկորներն աճեցնելու միջոց են հայտնաբերել: Այս հայտնագործությունը, ինչպես տեղեկացնում են գիտնականները, կարող է բազմաթիվ հիվանդությունների համար լուծում լինել: Ամերիկացի գիտնականների պնդմամբ՝ նրանց հայտնագործած մեթոդով չափազանց ճշգրտությամբ հնարավոր է աճեցնել ոսկորները:
Ուսումնսիրության բոլոր փուլերի ավարտից հետո գիտնականները հայտարարել են, որ օրգանական հյուսվածքի մեջ լրացուցիչ սպիտակուցային բաղադրիչներ ներարկելու արդյունքում ոսկորը կարող է աճել: Այս ուսումնասիրությունն անցկացրած գիտնականների հայտարարության համաձայն՝ բացահայտումը կօգնի բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ օստեոպորոզը: