22:39 , 1 փետրվար, 2014
Այսօր Ոստիկանությունից ստացել եմ Դավիթ Տարոնի Սանասարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցադիմումի իմ օրինակը:
Հիմնավորումը կարճ ասեմ, ոստիկանության օրինական պահանջը չեմ կատարել ու հավաքների և ցույցերի մասին օրենքի դրույթներն եմ խախտել, որի համար դեկտեմբերի 2-ին բերման են ենթարկել, իսկ ավելի ճիշտ գողացել են ինձ Ամիրյան փողոցից:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ բողոքի իմ դրսևորման ոչ մի քայլի համար ոչ մի դրամ չեմ մուծելու, ընդհակառակը թող պատրաստ լինեն մեզ խոչընդոտելու համար իրանք պատասխան տան....
Ինձ թվում է իմ այս դիրքորոշումը կիսում են, և միգուցե ինձնից շուտ արդեն հայտարարել են այդ օրը Հայաստանի անկախության համար պայքար տվող բոլոր արժանապատիվ քաղաքացիները...
Ոչ մի լումա ստուրկ իշխանություններին, ոչ մի զիջում ռուսական միլիցիային