Ուիլ Սմիթի աղջիկը նվաճում է նորաձևության աշխարը


19:57 , 1 փետրվար, 2014

Աշխարհահռչակ դերասան Ուիլ Սմիթի 13-ամյա դուստրը՝ Ուիլլոու Սմիթը ամենավաղ եւ խոստումնալից դեռահասներից է, ով ոչ ուշ ապագայում կդառա Հոլիվուդի աստղերից մեկը: Ուիլլոուն ոչ միայն հրաշալի երգում եւ պարում է, այլև բոլոր նախադրյալներն ունի մոդել դառնալու: Այս ամենում կարելի է համոզվել՝ նայելով ապագա աստղի լուսանկարները, որոնք արել է հայտնի լուսանկարիչ եւ մոդելավորող Կարլ Լագերֆելդը: Կարլի եւ իր համագործակցության մասին Ուիլլոու Սմիթն ասել է.

«Սա պարզապես անհավանական է! Ես երբեք չէի մտածի, որ մի օր կարող եմ արժանանալ Կարլի ուշադրությանը... սակայն առջևում հարթակն է, տեսնենք՝ կկարողանամ արդյո՞ք»: