Բանգկոկում ցույցի ժամանակ պայթյուններ և կրակոցներ են տեղի ունեցել


19:58 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Բանգկոկում ցույցի ժամանակ պայթյուններ և հրաձգություններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Թայլանդի մայրաքաղաքի հյուսիսում՝ գործող ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների ժամանակ: 

Արդյունքում, նախնական տվյալներով, երեք մարդ է տուժել: Ներկա պահին հայտնի չէ, թե հակամարտող որ կողմն է պատասխանատու կատարվածի համար: