Առաջարկում եմ ֆեյսբուքի օգտատերերի գրառումները տարածելուց առաջ տառասխալներն ուղղել


19:29 , 1 փետրվար, 2014

Լրատվական կայքերին առաջարկում եմ ֆեյսբուքի օգտատերերի գրառումները տարածելուց առաջ տառասխալներն ուղղել: Հրատապությունն, իհարկե, կտուժի, եւ, որպեսզի չտուժի նաեւ «օբյեկտիվությունը» (ի վրջո, տառասխալները որոշակի` ճիշտ կամ սխալ, պատկերացում են տալիս հեղինակի մասին), կարելի է թողնել սխալը` փակագծում նշելով ճիշտ գրությունը: Կարծում եմ` ռուսական կրթություն ունեցող կամ պարզապես անփույթ ֆեյսբուքցիները կգնահատեն ձեր այդ փոքրիկ ծառայությունը: