19:28 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Թուրքական Pegasus ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը մերկասառույցի պատճառով շեղվել է Թբիլիսիի օդանավակայանի թռիչքուղուց: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ինքնաթիռը պետք է թռչեր Ստամբուլ:
Նշվում է, որ վթարային-փրկարար ծառայությունն օդանավը նախկին դիրքին է վերադարձրել: Ուղևորներին տեղափոխել են տարանցիկ գոտի: Ըստ նախնական տվյալների` միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: