Բելառուսի փոստն անօրինականորեն օղի թորողների մասին մատնագրերն անվճար կառաքի ոստիկանություն


21:01 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Բելառուսի փոստը կաջակցի իրավապահ մարմինների նախաձեռնությանը, ըստ որի՝ ծրագրվում են փոստային կապի միջոցով անանուն մատնագրեր ստանալ անօրինականորեն օղի թորողների մասին, հաղորդում է Интерфакс-ը:

Իրավապահների ծրագրի համաձայն՝ ցանկացած մարդ կարող է անանուն, իրեն հասանելի փոստային տարբերակով իրավապահներին նախազգուշացնել անօրինականորեն օղի թորողների և այն իրացնողների մասին: 

«Առաջարկվում է փոստային արկղի մեջ գցել առանց ծրարի ցանկացած չափի թուղթ, որտեղ գրված կլինի օրինախախտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- բացատրել են իրավապահները: 

Նմանատիպ բոլոր անանուն նամակներն ուղիղ կփոխանցվեն ներքին գործերի մարմիններին՝ հետագա ստուգումների համար: 

Բելառուսի ոստիկանությունն առաջարկել է աջակցել այս նախաձեռնությանը և անտաբեր չմնալ անօրինական օղի թորելու խնդրի նկատմամբ: