Սարգիս Ադամյանը հանդես կգա Գերմանիայի ռեգիոնալ լիգայում


18:56 , 1 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խզել է պայմանագիրը «Հանզայի» հետ:

Սարգիս Ադամյանը երկկողմանի համաձայնությամբ հեռացել է գերմանական Ռոստոկը ներկայացնող ակումբից: Երիտասարդական հավաքականի խաղացողն այսուհետ հանդես կգա «Նոյշտերիլիցում», որը մասնակցում է գերմանական ռեգիոնալ լիգայի խաղերին: Այս մասին գրում է «Ռոստոկի» պաշտոնական կայքը: