ԱՄՆ-ում քիմիական նյութ տեղափոխող գնացքը ռելսերից դուրս է եկել. տարհանվել է 50 մարդ


18:49 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան Նյու Ավգուստ քաղաքում ռելսերից դուրս է եկել քիմիական նյութեր տեղափոխող գնացքը, շրջակա տներից տարհանվել է շուրջ 50 մարդ` հաղորդում էThe Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով` ռելսերից դուրս է եկել 18 վագոն, որոնց մեջ եղել է սպիրտ և մազութ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: 

Սեփականատեր ընկերության ներկայացուցչի խոսքերով` հաղորդագրություն կա մազութի արտահոսքի մասին, մինչևնույն ժամանակ տեղի ոստիկանությունը հայտարարել է էթանոլի արտահոսքի մասին: Շերիֆ Ջիմի Դեյլ Սմիթը հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, սակայն շրջակա տների բնակիչները տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով: