18:29 , 1 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Մայքլ և Դեբի Փիրլերի գիրքը, որը 1994թ.-ին կարողացել էր մեծ աղմուկ բարձրացնել և արգելվել ԱՄՆ-ում, այժմ մեծ աղմուկ է բարձրացրել Շվեդիայում. տեղեկացնում է Russia Today-ը։
Գրքում քարոզվում է երեխաների դաստիարակության դաժան մեթոդներ, որոնք ավելի վաղ մի քանի երեխայի մահվան պատճառ էին դարձել. այն շվեդ ծնողներին ստիպել է ստորագրահավաք սկսել՝ գիրքն արգելելու համար։
2010թ.-ին Կալիֆորնիայից մի ընտանիք դատապարտվել էր երեխաներից մեկի հետ դաժան վերաբերվելու, իսկ երկրորդին սպանելու մեղադրանքով։ Ավելի ուշ 13-ամյա Հանա Ուիլյամսը մահացել էր ցրտահարվելուց, երբ որպես պատիժ նրա ծնողները ստիպել էին գիշերել այգում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ