Ջեսի Այզենբերգը կմարմնավորի Սուպերմենի գլխավոր հակառակորդի դերը


20:21 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասան Ջեսի Այզենբերգը և անգլիացի Ջերեմի Այրոնսը կխաղան Զակ Սնայդերի ֆիլմում, որն այժմ հայտնի է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» աշխատանքային անունով: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, այս մասին լրագրողներին հայտարարել են Warner Bros կինոընկերության ղեկավարները:

Հաղորդվում է, որ Այզենբերգը կմարմնավորի չարագործ Լեքս Լյութորին` Սուպերմենի թշնամուն: Ջերեմի Այրոնսը կխաղա Ալֆրեդի դերը, ով աշխատում է Բեմթենի մոտ:

Հայտարարությունն այն մասին, որ Այզենբերգը և Այրոնսը կխաղան ֆիլմում արել են Գրեգ Սիլվերմանը` ստեղծագործական մշակումների և գովազդի ղեկավարը, և միջազգային մարքեթինգի ղեկավար Սյու Կրոլը ` վկայակոչելով ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերին:

Հիշեցնենք, որ Ջեսի Այզենբերգը մեծ հայտնիություն է ձեռք բերել «Սոցիալական ցանց» ֆիլմում Մարկ Ցուկերբերգի դերի շնորհիվ: