Ի՞նչ անակնկալ էր պատրաստել Վաչեն Արամ MP3-ի համերգին


16:52 , 1 փետրվար, 2014

Երեկ «Vitamin» ակումբում մթնոլորտը երաժշտական էր՝ բեմում «Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ին էր, ով ներկայացավ իր՝  այս տարվա առաջին ակումբային համերգով:  

Երեկոյի  գլխավոր հյուրերն էին «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների հայաստանյան մասնակիցները՝ Էմմին, Հայկոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, ովքեր եկել էին քաջալերելու եւ ողջունելու Արամին: Ներկա էին նաեւ Ավետ Բարսեղյանը, Կարեն Գլիոյանը, Անահիտ Սիմոնյանը, Գոհար Գասպարյանը, հաղորդավարներ Արման Մարգարյանն, Լիլիթ Մուրադյանը, Էրիկ Անթարանյանը եւ շատ ուրիշներ:

 

Համերգի ընթացքում արտիստը կատարեց սիրված երգեր, միջազգային հիթեր և իր հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը: 

Արամը ողջունեց  նաև «Եվրատեսիլ 2013»թ-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթին՝ ներկայացնելով Only Teardrops երգի իր cover տարբերակը:

Շարունակությունը՝ այստեղ