16:04 , 1 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ դժգոհություններին և օրինակ բերեց, որ նրանց մեջ կան մարդիկ, որոնք ընտրություններին 5000 դրամ կաշառք են վերցնում և այսօր, եթե փորձ է արվում նրանից ամիսը 5000 վերցնել, իհարկե, կդժգոհեն։
Իսկ մինչ այդ, նրան հարցրին, թե հնարավոր է արդյոք 2018թ-ին մասնակցի նախագահական ընտրություններին։ «Հիմա 2014 թիվն ենք, չէ՞: Դու գիտե՞ս քեզ հետ ինչ կլինի 2014թ-ի վերջին, ոչ մեկ չի կարող ասել»,- պատասխանեց Արթուր Բաղդասարյանը:
Լրագրողներից մեկն անմիջապես հակադարձեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունը քաղաքացուն ստիպում, որ նա իր աշխատավարձից բաժին տա, այն 45 տարի հետո ստանալու ակնկալիքով, եթե, ըստ ԱԱԽ քարտուղարի, մարդը չգիտի, թե իր հետ մոտ ապագայում ինչ կլինի, ԱԽ քարտուղարը նշեց, թե կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում համարում է անհրաժեշտություն. «Սա իմ համոզմունք է և ամբողջ աշխարհն է այդ ուղղությամբ գնում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ