14:55 , 1 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ուկրաինան սպասում է. սկսվել է հետհաշվարկը: Համաներման օրենքն արդեն ուժի մեջ է, իսկ ցուցարարները 15 օրվա ընթացքում պետք է ազատեն վարչական կենտրոնները, հեռանան Գրուշևսկու փողոցից և ապամոնտաժեն բարիկադները: Միաժամանակ, անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել` հեղաշրջման փորձի հատկանիշներով: Անվտանգության աշխատակիցները պնդում են, որ երկրում կատարվել է իշխանությունն անօրինական ճանապարհով զավթելու փորձ: Դնեպրոպետրովսկում բերման են ենթարկվել ընդդիմության երկու անդամներ, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու համար:
Նրանց բնակարանում իրավապահները հայտնաբերել են նռնակներ ու պայթուցիկ սարքեր: Հաղորդվում է, որ ահաբեկչական գործողությունը ծրագրված էր իրականացնել էներգետիկ համակարգում: Ըստ հատուկ ծառայությունների` ավելացել են ատոմակայաններ ու հիդրոէլեկտրակայաններ պայթեցնելու անանուն սպառնալիքները: Ցուցարարների հանդեպ բռնություն իրականացնելու փաստով սեփական քննությունն է անցկացնելու նաև Ուկրաինայի ընդդիմությունը: Ընդդիմադիրները հայտնել են, որ մեղավորներից ոչ ոք չի փախչի պատժից:
ՄԱԿ-ն իր հերթին Ուկրաինայի իշխանությանը կոչ է անում հետաքննություն սկսել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած առևանգումների, կտտանքների ու մահվան դեպքերի գործով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ