Ի՞նչ անուններով են կնքել հայ ծնողներն իրենց նորածիններին


14:36 , 1 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Նախորդ տարի ծնված տղա երեխաներին ամենաշատն անվանակոչել են Դավիթ, իսկ աղջիկներին` Նարե: Նորածինների անունների վիճակագրությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2013 թվականին ծնված 19 հազար 570 աղջիկներից 950-ին անվանակոչել են Նարե, 823-ին` Մարի, 683-ին` Մանե, 678-ին` Միլենա, 556-ին` Անի: 22 հազար 200 տղա երեխաներից 1410-ին ծնողները անվանել են Դավիթ, 1163-ին` Նարեկ, 693-ին` Գոռ, 603-ին` Հայկ, 600-ին` Ալեքս»,- տեղեկացրեց Կարինե Կույումջյանը: