Հայաստանից արտագաղթի տեմպը նվազել է


14:23 , 1 փետրվար, 2014

Հայաստանից արտագաղթի տեմպը նվազել էPanorama.am-ը գրում է.

Հայաստանից ու դեպի Հայաստան սահմանահատումների ծավալները նախորդ տարի աճել են, միևնույն ժամանակ նվազել է Հայաստանից արտագաղթի տեմպը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական ազգային ծառայության հրապարակած  տվյալներից:

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանից ու դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալդոն 2013-ին կազմել է 31 188, մինչդեռ 2012-ին այս ցուցանիշը եղել է 42 811: Նշված տվյալներից երևում է, որ թեև սահմանահատումների ծավալները մոտ 12.6%-ով աճել են, սակայն արտագաղթի տեմպը մոտ 27%-ով նվազել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ