Ռոմպեյ. Ուկրաինային ասոցիացիայի առաջարկը դեռ ակտուալ է


14:16 , 1 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման վերաբերյալ ԵՄ առաջարկը դեռևս ակտուալ է: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր առաջարկը դեռ ակտուալ է»,- ասել է նա Անվտանգության քաղաքականության վերաբերյալ մյունխենյան համաժողովի ժամանակ: Ռոմպեյի խոսքով, ԵՄ-ը Ուկրաինային սերտ ասոցիացիա է առաջարկել մի շարք պայմանների հետևելու պայմանով, որոնք գործանականում կատարվել են: