ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է հրաժարվել ՀՕՊ նոր համակարգից


14:10 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը դեմ է, որ Չինաստանը օդային պաշտպանության նոր գոտի ստեղծի Հարավ-չինական ծովի վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Հարֆի խոսքերով` ԱՄՆ-ը դա դիտարկում է որպես սադրող միակողմանի գործողություն: Նա նշել է, որ դա կբարձրացնի լարվածությունը և լուրջ կասկածներ կառաջացնի այն հարցում, թե որքանով է Չինաստանը հակված Հարավ-Կորեական ծովում տարածքային հարցերի խաղաղ լուծմանը:

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել զերծ մնալ նման քայլերից: