Թուրքական քաղաքում վերանորոգում են 45 հայկական և հունական պատմական տներ


19:31 , 25 հունիս, 2012

ՕրդուԹուրքիայում արագ թափով շարունակում են վերականգնել սևծովյան Օրդու քաղաքում գտնվող պատմական փողոցը, որում գտնվում են հունական և հայկական տներ: 

Օրդու քաղաքի Թաշբաշը թաղամասում գտնվող Սըթքըջան փողոցում ակտիվ կերպով շարունակվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքները:

Փողոցում գտնվում են 1900-ականն թվականներին կառուցված 45 հայկական և հունական տներ:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը ներկայումս վերանորոգում է 23 շինություն: Առաջիկայում աշխատանքներ կսկսվեն մնացած 22 պատմական շինութուններում, որոնց մեծ մասը տներ են:

Այս աշխատանքների վրա Թուրքիան կծախսի 1,5 մլն դոլարից ավել գումար:

Թուրքական իշխանությունները հույս ունեն պատմական փողոցի վերականգնումից հետո այն դարձնել զբոսաշրջային կենտրոն: