Հոգեմետ դեղորայք չտրամադրելու համար «Նուբարաշեն»-ի կալանավորը ինքնավնասում է կատարել


14:04 , 1 փետրվար, 2014

Հոգեմետ դեղորայք չտրամադրելու համար «Նուբարաշեն»-ի կալանավորը ինքնավնասում է կատարելPanorama.am-ը գրում է.

«Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի կալանավոր, սպանության փորձ կատարելու համար մեղադրվող Թովմաս Վարդանյանը դիմել է ինքնավնասման` կտրելով ձախ նախաբազկի երակները: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժօգնությունն ստանալուց հետո, տեղափոխվել է կալանավայր: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը:

Փաստաբանը ասաց, որ իր պաշտպանյալին, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը անհրաժեշտ հոգեմետ դեղորայքը չի տրամադրել: Նա տեղեկություն չունի, թե ինչու դեղորայք չեն տրամադրել, բայց առաջիկայում մտադիր է ՔԿՀ-ի ղեկավարության անգործության դեմ իրավական անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ