13:06 , 1 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 19-րդ տուրում` «Այնտրախտի» դեմ արտագնա խաղից հետո նշել է, որ դաշտի տերերի դարպասապահը հիանալի էր խաղում:
«Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն Դաֆարին շատ լավ խաղաց: Նման հաղթանակներ հաճախ չենք ունենում, սակայն այսօր հենց այդպիսի օր էր: Երեք միավոր ստանալու համար մեծ ջանքեր է պետք ներդնել: Այժմ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները արտագնա խաղում առավելության հասան 2:1 հաշվով: