Բրահիմին կոչ է արել հասնել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության կողմից երկխոսության պատրաստակամության


12:24 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Սիրիայի իշխանությունների և ընդդիմության վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել հասնել այն բանին, որպեսզի կողմերը երկխոսության ավելի մեծ պատրաստակամություն ցուցաբերեն` հաղորդում է RIA Novosti-ն:

«Հույս ունեմ, որ մենք քննարկումները կշարունակենք Ժնևում փետրվարի 10-ին: Դրանում 100 տոկոսանոց վստահություն չկա, բայց հույս ունեմ, որ դա տեղի կունենա: Հույս ունեմ նաև, որ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն ազդելու կառավարության և ընդդիմության վրա, ջանք չեն խնայի, որպեսզի բանակցությունների մասնակիցները վերադառնան փետրվարի 10-ին՝ ավելի կառուցողական տրամադրվածությամբ, ավելի մեծ պատրաստակամությամբ՝ քննարկելու հարցը, թե ինչպես պետք է վերջ դնել այս պատերազմին, և ինչպես Սիրիայի ժողովուրդը կարող է կառուցել նոր Սիրիա»,- ասել է Բրահիմին:

Նա հաստատել է, որ բանակցությունների առաջին փուլում ոչ մի ձեռքբերում չի եղել:

«Շատ լավ է, որ բանակցությունները տեղի ունեցան: Առաջին անգամ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպեցին միասին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն մենք ոչ մի բանի չհասանք» ,- նշել է նա: