12:14 , 1 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Հրազդանի հարկային տեսչության շենքի բացման արարողությանը:
Նախագահը շրջեց վարչական շենքի տարածքով և ծանոթացավ իրականացված աշխատանքներին:
Հրազդանի հարկային տեսչության պետ Միքայել Ախշառումովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք սպասարկում են 17 գյուղական համայնք և 3 քաղաք` Ծաղկաձորը, Չարենցավանը և Հրազդանը:
Նա ասաց, որ շենքի վերանորոգումից և վերզինումից հետո իրենք հնարավորություն են ստացել ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցել քաղաքացիներին: