11:50 , 1 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 3 մլն 017.4 հազ. մարդ: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 914.3 հազ., գյուղականը` 1 մլն 103.1 հազ. մարդ: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, մշտական բնակչության թիվը կազմել էր 3 մլն 026.9 հազ:
Նախորդ տարի Հայաստանում արձանագրված ծնունդների թիվը 2012 թվականի համեմատ նվազել է 1.7%-ով՝ կազմելով 41 770: Նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը նվազել են 1.6 %-ով՝ կազմելով 27 165 դեպք:
ԱՎԾ տվյալներով՝ 2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճը 2013թ.-ին կազմել է 14 605 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 պրոմիլե՝ 2012թ.հունվար-դեկտեմբերի 4.9 պրոմիլեի համեմատ: