11:43 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի ոստիկանությանը վերջապես հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նույն տեղեկություների համաձայն նա Թիֆլիսում է եղել և Հայաստանի ոստիկանները համագործակցելով վրաց ոստիկանների հետ կարողացել են ձերբակալել նրան:
Ըստ մեր տեղեկությունների, ներկայումս լուծվում է նրա Հայաստան տեղափոխելու հարցը:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա իբրև թե առամանադագործ էր և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիջանաբար կորցրեց: Ըստ բիզնես պլանի Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում մշակեին այն: Ավելի ուշ միայն պարզ դարձավ, որ Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը սեփականատերերը, ինչպես պարզվեց, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, Նավասարդ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:
Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Դեռևս հետախուզում հայտարարելու ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: