11:35 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մեքսիկայում գրիպից մահացածների ընդհանուր թիվը հունվարին հասել է 295 մարդու, որոնցից 271-ը մահացել է խոզի գրիպից: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Մեկ ամսվա ընթացքում գրիպով հիվանդացել է ավելի քան 2.8 հազար մարդ, ընդ որում՝ նրանցից 2.3 հազարը՝ խոզի գրիպով:
Ըստ բժիշկների՝ Մեքսիկայում առայժմ համաճարակ հայտարարելու կարիք չկա, սակայն անհրաժեշտ է ընդունել միջոցառումներ՝ բնակչությանը պատվաստելու և հիվանդության զարգացման մասին նախազգուշացնելու մասին: