Ժնև-2-ից հետո Սիրիայում 1870 մարդ է զոհվել


11:21 , 1 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Սիրիայում առնվազն 1870 մարդ է զոհվել Ժնև-2 խաղաղության համաժողովից հետո, որը սկսվել է հունվարի 22-ին, տեղեկացնում է The Daily Star-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներին:

Զոհվածներից 470-ը խաղաղ բնակիչներ են, ներառյալ 40 հոգի մահացել են թերսնումից: 600 հոգի զոհվել է Ալ-Կաիդայի հետ կապված Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորումից, 500 զոհ տվել են կառավարական ուժերը, մոտ 200 հոգի էլ սպանվել են ապստամբ խմբավորումների միջև մարտերում: