Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով


11:14 , 1 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` փետրվարի 1-2-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին աստիճանաբար կնվազի 10-15, 5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 1-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն, 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: