10:43 , 1 փետրվար, 2014Yerevannews.am-ը գրում է.
Ըստ Forbes-ի վարկանիշի՝ ներկայումս աշխարհում հազարից ավելի միլիարդատեր կա: Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունում կա 107 միլիարդատեր, Ուկրաինայում՝ տասը միլիարդատեր, Ղազախստանում՝ հինգ և Վրաստանում՝ մեկ միլիարդատեր: Վերջինս, ի դեպ, Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, ում կարողությունը գնահատվում է 5,3 մլրդ ԱՄՆ դոլար: Forbes-ի վարկանիշներում առայժմ հայաստանաբնակ միլիարդատերեր չկան, սակայն ներկայացված են հայազգի միլիարդատերեր, ովքեր ապրում են այլ երկրներում: Forbes Հայաստանը նախատեսում է պարբերաբար անդրադառնալ մեր հայրենակիցներին և վերջիններիս գործունեությանը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք նրանց համառոտ պորտֆելները 2013թ նոյեմբերի դրությամբ բացառապես Forbes Inc.-ի աղբյուրներով՝ ըստ կարողության նվազման հերթականության:
1. Սամվել Կարապետյան, Զուտ կապիտալը՝ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար
2. Քըրք Քըրքորյան, Զուտ կապիտալը՝ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար
3. Դանիել Խաչատուրով, Զուտ կապիտալը` 2,4 մլրդ ԱՄՆ դոլար
4. Էդուարդո Էռնեկյան, Զուտ կապիտալը՝ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար
5. Նիկոլայ Սարկիսով, Զուտ կապիտալը՝ 1,35 մլրդ ԱՄՆ դոլար
6. Սերգեյ Սարկիսով, Զուտ կապիտալը՝ 1,35 մլրդ ԱՄՆ դոլար
7. Ալբերտ Ավդոլյան, Զուտ կապիտալը՝ 0,70 մլրդ ԱՄՆ դոլար
8. Օլեգ Մկրտչյան, Զուտ կապիտալը՝ 0,584 մլրդ ԱՄՆ դոլար
9. Վաչե Մանուկյան, Զուտ կապիտալը՝ 0,560 մլրդ ԱՄՆ դոլար
10. Ռուբեն Վարդանյան, Զուտ կապիտալը՝ 0,50 մլրդ ԱՄՆ դոլար









