09:00 , 1 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կրկին կայցելի Կիև՝ նպաստելու Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի լուծմանը:
«Ուկրաինայում տիրող իրավիճակը խորին անհանգստություն է առաջացնում, ԵՄ-ի անունից ես հաջորդ շաբաթ Կիև կվերադառնամ»,- հայտարարել է Էշթոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կիև էր այցելել երեքշաբթի և չորեքշաբթի, բանակցություններ անցկացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
Ուրբաթ նա Մյունխենում կրկին հանդիպել էր ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ, սակայն կոմյունիկեում չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ: