«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում


08:35 , 1 փետրվար, 2014

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով։ Թեև դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար։ Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են՝ դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Ադումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ։ Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար։ Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։