08:18 , 1 փետրվար, 2014
«Փետրվարի 3-ին կմեկնարկի Աժ գարնանային նստաշրջանը։ Նիստերի օրակարգն օրինաչափորեն հաստատվում է ուրբաթ օրը, սակայն երեկ այն չհաստատվեց Աժ նախագահի՝ Դուբայում գտնվելու պատճառով։ Օրակարգի քննարկումը նշանակվել է այսօր՝ ժամը 15-ին։ Երեկ, չնայած մշտական հանձնաժողովներում տեղի էին ունենում օրենքի նախագծերի քննարկումներ, Աժ-ն «որբ էր ու անտեր», խորհրդարանական «Անտանտը» բացակայում էր։
Ինչպես տեղեկացրին Աժ-ից, Հերմինե Նաղդալյանն այդպես էլ չէր ստանձնել ժամանակավոր «տրոնը» ոչ միայն հիվանդ, այլև արձակուրդում լինելու պատճառով։ Փաստորեն, հայոց երկիրն անցնող օրերին առանց նախագահ է եղել՝ 3 օր շարունակ, ու ոչ մեկը գլխի չի ընկել «անարյուն» «պերեվառոտ» իրականացնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։