20:32 , 3 փետրվար, 2014
2013 թվականը լի էր վերելքներով եւ վայրէջքներով, հակասություններով, եւ որ ամենակարևորն է՝ անակնկալներով եւ զարմանալի դեպքերով: Նախորդ տարվա ամենահետաքրքիր ակնթարթները կտեսնեք այս ֆոտոշարքում: Օրինակ, այս խիզախ մարդը Մալթայում նշվող Սուրբ Ջուլիանի տոնի ժամանակ ցատկում է յուղոտ սյան վրա:

Ընդամենը րոպեներ առաջ այն բանից, երբ վագրը կսպանի խոզին:

Կենդանաբանական այգու ֆիլիպինցի սեփականատերը Մանիլայում պատմվածք է կարդում իր օձերի համար:

Պուդելների ելույթը Ուկրաինայի ազգային կրկեսում:

Ֆլորիդայի մանկական հիվանդանոցում գտնվող Սաո Դոունը հետևում է, թե ինչպես է «Սարդ մարդը» լվանում պատուհանը:

Երկրի համաշխարհային օրը շունը շրջում է աղտոտված ջրի շրջակայքում:

Պանդաների պահպանմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցը պանդայի հագուստով՝ Չինաստանում ընթացող Ձյան եւ սառույցի միջազգային փառատոնի ժամանակ:

Ճանճը կանգնել է Բարակ Օբամայի ճակատին՝ Սպիտակ տանը նրա ելույթի ժամանակ:

Փոքրիկ խոզուկի համար սատկած խոզի մարմինը ծառայում է որպես «հող» Չինաստանում ջրհեղեղի ջամանակ:

Անցած ամռանը տեղի ունեցած տեղատարափի ժամանակ Պրահայի կենդանաբանական այգու պինգվինը պահը բաց չի թողնում՝ ուսումնասիրելու շրջակայքը:

Սանկտ-Պետերբուրգի Պողոսի եւ Պետրոսի ամրոցում կանայք հանգստանում են:

Չեխիայի խանութներից մեկում ասեղնաբուժության միջոցով են պահպանում սատկած ընձառյուծի մաշկը:

Չինաստանի բնապահպանական այգում կապիկը շրջապատված է ծածաններով:

Ձիերն Ինդոնեզիայում իջեցվում են բեռնատար նավից:

Ցուցարարը համբուրում է ոստիկանին բողոքի ցույցի ժամանակ, որն ուղղված էր Լեոն-Թուրին ճանապարհի համար մեծ արագությամբ գնացք կառուցելու դեմ:

Երիտասարդ հնդիկն անցնում է վարարած Գանգես գետը:

Կենգուրուների բազմությունը մաքրում է գոլֆի դաշտը մրցաշարի ժամանակ, Կամբերրա, Ավստրալիա:

7-ամյա Մանդիրա Բուդատոկին ապրում է Նեպալում՝ Քաթմանդուից 188 մղոն հեռավորության վրա՝ դեպի հյուսին: Նա տառապում է մի հիվանդությամբ, որը կոչվում է «մարդագայլի» համախտանիշ:

Ձիուն օրհնելու արարողությունը եկեղեցում՝ նախքան ձիերի մրցավազքը, Սիենա, Իտալիա:

ԱՄՆ-ում բնապահպանական կազմակերպության աշխատակիցները լաքապատել են գորիլայի եղունգները:

Անհոգ ընկերները լրացնում են պատն իրենց մարմիններով՝ «Մարմինները քաղաքային տարածության մեջ» նախագծի շրջանակներում, Պորտուգալիա, Պորտու:

Կանաչ ջրիմուռները պատել են Ցինդաո լողափը: Չնայած գեղագիտական տհաճությանը՝ դրանք բոլորովին անվնաս են:

Լոս Անջելեսում ընթացող ֆուլբոլային հանդիպման ընդմիջման ժամանակ խաղադաշտ է դուրս գալիս դինոզավրը:

Հռոմի պապը լուսանկարվում է երիտասարդների հետ:

Եղջերուն հայտնվել է տանիքին, Ֆրանսիա:

Էլբա գետը վարարել է ամռանը: Լուսանկարն արվել է Մագդեբուրգում, Գերմանիա:

Վագրը փոքրիկ չիհուահուայի համար հիանալի բարձ է:

Տղաները ծեծում են միասեռականների իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիայի մասնակցին Ռուսաստանում:

Պաղեստինցի երեխաները վազում են պայթյունների միջով՝ ձեռքերում պահելով AK47s հրազեն: Ամեն տարի «Իսլամական Ջիհիդ» կոչվող ամառային ճամբար է այցելում ավելի քան 10 000 երեխա:

Ջորջ Բուշն ուշադրությամբ նայում է ամերիկացի առաջին կին լեյտենանտին՝ Մելիսսա Սթոքուելին, ով իրաքյան պատերազմի ժամանակ զրկվել է մի ոտքից:

Աղջիկը սգում է Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահը՝ վերջինիս հուղարկավորության արարողության ժամանակ:

Մադագասկար, Կարմիր մորեխներ:

Նորածին պանդաներին ամենայն զգուշությամբ խնամում են պանդաների բազմացմամբ զբաղվող հետազոտական կենտրոնի աշխատակիցները:

Այս մարդն իր ձեռքում պահում է երկու այրված թռչուն՝ Լիբիայում հրդեհի հետևանքով անտուն մնալուց հետո:

Հարավային Աֆրիկայում Մեթ Սիլվր- Վելլենսը հելիումով լցված փուչիկներով կարողացել է թռչել 7 կմ՝ գումար վաստակելով եւ իրազեկելով հասարակությանը Նելսոն Մանդելայի անվան մանկական հիվանդանոցի մասին:

11 տարեկան Մաշա արջը փորձեր է անում Սանկտ-Պետերբուրգի կրկեսում:

Ֆիլիպիններ, Մալաբոն կենդանաբանական այգի, վիշապօձն ու օրանգուտանը միասին:

Երկու գաճաճ շիմպանզե որոշել են սպորտով զբաղվել Գերմանիայի Վիլհելա կենդանաբանական-բուսաբանական այգում:

7 տարեկան Ահմադը կանգնած է Ազատ սիրիական բանակի պատվարի առջեւ եւ ծխում է, Հալեպ:

Այտերի մեջ մտցրած երկու ատրճանակներով չինացի վանականը մասնակցում է Փհուեթին՝ Թայլանդի ամենամյա բուսակերության փառատոնին:

Սա այն հագուստն է, որը 2-ամյա Աննան կրել է Էլիզաբեթ II-ի թագադրության ժամանակ, Բուքինգեմյան պալատ:

Զայրացած առյուծներն իրենց վրա նետված ձնագնդիներից հետո:

Մեքսիկացի աղջիկը Սուրբ Վալենտինի օրը նկարում է մերկ բնորդուհուն:

Միանձնուհիները ոգևորում են հեծանվորդներին Տուր դե Ֆրանս-ի ժամանակ:

Չինաստանի Սիչուան նահանգում ավելի քան 300 մարդ հենց այս ճանապարհով փրկվեց սարսափելի ջրհեղեղից եւ սողանքներից:

Այս թռչունները սպասում են իրենց հերթին՝ երկինք թռչելու, Գերմանիա:

Մարդիկ միմյանց վրա շաղգամներ են նետում Jarramplas փառատոնի ժամանակ:

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ոստիկանը փորձում է կարգ ու կանոն հաստատել տրանսպորտի սակագների բարձրացման դեմ առաջացած խռովության ժամանակ:

Հռոմի վերջին երկու պապերի հանդիպումը:

Ռեքս՝ աշխարհում առաջին բիոնիկ մարդը: Այն ներկայացել է Լոնդոնի գիտությունների թանգարանում: Արյան արհեստական շրջանառությամբ զինված այն մարդակերպ սարքը կարող եք գնել 1 մլն $-ով:

Ռուս երեխաները սառը ջուր են լցնում իրենց վրա -9.4 աստիճան ցրտի պայմաններում:

Կամբոջացի կինը ցանկացել է, որ սափրեն իր գլուխն՝ ի հիշատակ Սիանուկա թագավորի:

Ալիքը, Պորտուգալիա:

Ավելի քան 15 000 արշավական է 2013 թվականին մասնակցել Ճամբարների միջազգային փառատոնին Փհենյանում:

Ծառը գտել է իր աճելու ձևը՝ օգտագործված հազարավոր անվադողերի մեջ, Ֆրանսիա: