Քանյե Ուեսթը թույլ չի տա, որ դստերը նկարահանեն ռեալիթի-շոուում


00:21 , 1 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երկրպագուներին պարբերաբար ուրախացնում են իրենց դստեր լուսանկարներով: Սակայն ապագա ամուսինները միշտ վեճի են բռնվում այն կապակցությամբ, թե որտեղ և երբ պետք է հանրության առաջ ներկայանա փոքրիկ Նորին: Այն դեպքում, երբ ռեալիթի-շոուների հարցում փորձառու Քիմն ավելի հակված է երկրպագուներին լուսանկարներ ցուցադրել, Քանյեն այնքան էլ չի սիրում կիսվել սիրելի դստեր մասին նորություններով: 

Այդ թեմայի վերաբերյալ հերթական քննարկումը հրավիրվել էր ռեալիթի-շոուի պրոդյուսերների կողմից: Հեռուստանախագծի վարկանիշը վերջին տարիներին զգալիորեն նվազել է, և պրոդյուսերները փորձում են մեծացնել հանդիսատեսի հետաքրքրությունը հանրահայտ ընտանիքի նկատմամբ: 

Յոթ ամսական Նորթին շոուի մասնակից դարձնելու գաղափարը բավականին հաջող է թվացել Քիմին, բայց Քանյեն այն դժկամությամբ է ընդունել: Ռեփերը կտրականապես դեմ է փոքրիկի մասնակցությանը ռեալիթի-շոուներին և անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ Քիմը կավարտի իր աշխատանքն այդ նախագծում: