Դանիայում գործի են դրել աշխարհի ամենահզոր հողմակայանը


22:06 , 31 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Աշխարհի ամենահզոր հողմակայանը գործի է դրվել Vestas ընկերության կողմից: 113 մ բարձրությամբ հսկայական սարքը տեղակայված է ցամաքի վրա՝ Էստերիլդեի ուսումնական կենտրոնում՝ հաղորդում է Jyllands-Posten-ը:

V164-ի հզորությունը 8 մեգավատտ է: Այն բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա կարտադրի՝ 7,5 հզ ընտանիքների պահանջները բավարարելու համար:

Հողմակայանը կդառնա վերջերս ստեղծված Vestas-ի և Mitsubishi ընկերության համատեղ այցեքարտը: Եթե պահանջարկը բավարար լինի, ապա սերիական արտադրությունը կսկսվի 2015-ին