«Ջանգոն» ու «Գրավիտացիան» կպայքարեն ֆրանսիական «Սեզար»-ի համար


19:54 , 31 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հայտնի են ֆրանսիական կինեմատոգրաֆիական «Սեզար» մրցանակի առաջադրված «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված կինոնկարները: 

Եվ այսպես, մրցանակի են հավակնում «Ջանգոն ազատագրված է» (Վուդի Ալեն), «Ժասմին» (Վուդի Ալեն), «Կոտրված շրջանակ» (Ֆելիքս Վան Գրոենգինեն), «Մեռյալը խոսում է» (Պատրիկ Ռիդրեմոնտ), «Մեծագույն գեղեցկություն» (Պաոլո Սորենտինո) ու «Գրավիտացիա» (Ալֆոնսո Քուարոն) ֆիլմերը:

2014 թ. հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Փարիզի «Շատլե» թատրոնում՝ փետրվարի 28-ին: