21:21 , 31 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադել Էքզարկոպուլոսը, ով Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, առաջադրվել է «Սեզար»-ի (Cesar)՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում:
«Սեզար» ամենամյա կինոմրցանակը 1976-ից շնորհվում է Կինեմատոգրաֆիստների արվեստի ու տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի կողմից
2014-ին հանդիսավոր արարողությունն ավանդույթի համաձայն տեղի կունենա Փարիզում՝ փետրվարի 28-ին: