18:36 , 31 հունվար, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքը ենթարկվել է ականանետային հարձակման, որի հետևանքով զոհվել է 16 մարդ՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ականանետային հարձակում իրագործել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ենթակայության ներքո գտնվող զորքերը:
Հաղորդվում է, որ ամենաշատը տուժել է քաղաքի հյուսիսային մասը: Տեղեկատվության համաձայն՝ բոլոր զոհերը խաղաղ քաղաքացիներ են: