ԱՄՆ-ում անասնաբույժները փորձում են բուժել ճարպակալմամբ տառապող անտուն կատվին


20:21 , 31 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի անասնաբույժները փորձում են բուժել անսովոր գեր՝ 16 կգ կշռող կատվի, որը հազիվ է կարողանում քայլել: 

Կատվին հանձնել էին Արիզոնայի անտուն կենդանիների ապաստարան, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: 

Անասնաբույժերը դեռ չեն կարողանում պարզել, թե ինչն է դարձել կատվի ճարպակալման պատճառ՝ նա ճարպոտ սնո՞ւնդ է կերել, թե՞ հորմոնալ խանգարումներ ունի:

Ներկայումս կատվին պահում են այլ կատուներից առանձին: Կենդանին վանդակում չտեղավորվելու պատճառով քնում է հատակին: 

Կատվին ներկայումս հատուկ առողջարար սնունդ են տալիս, քանի որ հակառակ դեպքում կենդանին առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենա: