Կիևում ցուցարարների թիվը նվազում է


17:21 , 31 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Կիևի Անկախության հրապարակներում և Գրուշևսկու փողոցում ցուցարարների թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ցուցարարների հանգստությանը «նպաստել են» սառնամանիքները, ինչի արդյունքում ցույցերի մասնակիցների թիվը խիստ կրճատվել է։ Չնայած ցուցարարների թվի նվազմանը` նույն տեմպերով շարունակվում են «պայքարի գործողությունները»: Նրանք, ովքեր մնացել են փողոցներում, զբաղված են բարիկադներ պատրաստելով կամ ցուցարարներին թեյ և հաց բաժանելով։

Մայդանում բեմի մոտ հավաքվածները նույնպես շատ չեն. նրանք էկրանից հետևում լուրերի թողարկումներին։