Եթե լինելու է այդ արհավիրքը` պատերազմը, թող լինի հենց այսօր, հենց հիմա. Խաչիկ Ասրյան


16:01 , 31 հունվար, 2014

Եթե լինելու է այդ արհավիրքը` պատերազմը, թող լինի հենց այսօր, հենց հիմա. Խաչիկ ԱսրյանYerkir.am-ը գրում է.

Շուրջ 20 տարի Հայկական բարձրավանդակում տիրում է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը, որի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում միջադեպեր, շատ դեպքերում` մահացու, հատկապես` ոսոխի կողմից դավադիր ու աննպատակ հարձակումների արդյունքում` մարտիրոսացված հերոսների տեսքով, որոնց մահը ողբում ենք մենք` ազգովի. Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայոց արծիվներ» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը:

«Ես գրեթե ամեն օր շփվում եմ մեր զինվորների ու սպաների հետ ու ականատես եմ լինում մեր ապուպապերի` դարեր ի վեր երազած հայոց բանակի անընդհատ հզորացմանը, որն էլ ահուսարսափի մեջ է պահում հորինված ադրբեջանցիների կացնասեր սաֆարովյան փափկասուն ղեկավարներին»,- ասում է Խաչիկ Ասրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ