Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրներ


14:31 , 31 հունվար, 2014

Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրներPanorama.am-ը գրում է.

2014թ.-ին Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուն, տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն:

«Մենք արդեն այս տարի Ղազախստանի Զինված ուժերին կտրամադրենք C-300 զենիթահրթիռային համալիրներ Ղազախստանի օդային տարածքի բավարար չափով պաշտպանության համար»,- հայտարարել է Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի հետ բանակցությունների արդյունքում:

Թե ինչ քանակությամբ համալիրներ ու ինչ պայմաններով տեղի կունենա այդ գործընթացը, դեռևս հայտնի չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ