Պուտինի խորհրդականը Յանուկովիչին խորհուրդ է տվել ճնշել ընդվզումը


14:25 , 31 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Սերգեյ Գլազևի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայում «սողացող հեղաշրջում» է տեղի ունենում: Այս մասին նա ասել է Գազպրոմի ամսագրին տված հարցազրույցում:

Գլազևը կարծում է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված է լինելու երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործողություններից: «Քանի որ նա Սահմանադրության, անվտանգության և Ուկրաինայի ամբողջականության երաշխավորն է, ապա նախագահն ընտրություն չունի: Նա կամ պետք է պաշտպանի Ուկրաինայի պետականությունը և ճնշի ընդվզումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից, կամ էլ ռիսկի է դիմում կորցնելու իշխանությունը, իսկ այդ ժամանակ Ուկրաինայում քաոս և ներքին հակամարտություն է սպասում»,- ասել է Գլազևը: