Եգիպտոսի օդուժը հրթիռակոծել է Իսրայելի հետ սահմանի վրա տեղակայված ահաբեկիչների բազան


14:18 , 31 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռները հրթիռակոծել են Շեյխ Զուեյդ շրջանում (Իսրայելի հետ սահմանից մոտ 10 կմ հեռու) տեղակայված իսլամիստ գրոհայինների բազան՝ հաղորդում է Maan գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը Սինայի թերակղզում Եգիպտոսի զինված ուժերի կողմից իրականացվող աննախադեպ գործողության մասին է. ահաբեկիչների բազայի վրա արձակվել է ավելի քան 60 հրթիռ: Կան զոհեր և վիրավորներ, որոնց հստակ թիվը հայտնի չէ:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ոչնչացվել է Անսար Բայթ Ալ-Մակդիս խմբավորման ահաբեկիչների բազան, որոնք ստանձնել էին հունվարի 20-ին իսրայելական Էյլաթ քաղաքի հրթիռակոծման պատասխանատվությունը:

Եգիպտոսի հատուկ ծառայությունները Անսար Բայթ Ալ-Մակդիսին համարում են ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկը Սինայի թերակղզում: Խմբավորմանն անդամակցում են 700-1000 գրոհային: